Մենք այսօր այցելեցինք Ավետիք Իսակյանի տուն- թանգարան։
Այնտեղ մեզ բաժանեցին թղթեր, պետք է կռահեինք, թե ինչ է գրված՝ շուտասելուկ, ասացվածք,առակ, հանելուկ, բանաստեղծություն և այլն։ Մենք բաժանվեցինք զույգերի։ Ես ու Գրիգորը կռահեցինք, թե ինչ էր գրված թղթի վրա։ Հետո դասարանի կեսը գնաց մի սենյակ, մյուսները՝ մյուս սենյակ։ Սենյակներում մենք պատրաստեցինք գրքեր։Պատրաստելուց հետո մենք լուսանկարվեցինք և վերադարձանք դպրոց։